Ռուսական զորքերը հերթական հարվածն են հասցրել Ուկրաինայի Կուպյանսկի շրջանին, հարված է հասցվել սրճարանի, որտեղ մարդիկ են եղել: Այս մասին հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը:
Նշվում է, որ Պոդոլի գյուղի գնդակոծության հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 1-ը՝ վիրավորվել:
Սինեգուբովը հավելել է, որ տեղում աշխատում են իրավապահներն ու արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները: