Այսօր երկրորդ բեռնատար նավն է լքել Օդեսայի նավահանգիստը: Այսպիսով՝ հացահատիկային նախաձեռնությունից դուրս գալու՝ Մոսկվայի որոշումից հետո Կիևի ստեղծած սևծովյան ժամանակավոր միջանցքը շարունակում է գործել։
Ուկրաինական կողմի տվյալով՝ բեռնատարը նավարկում է Լիբերիայի դրոշի ներքո, այն Օդեսայի նավահանգիստ էր հասել Հունաստանից և այժմ ուղևորվում է Բուլղարիա:
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն զգուշացրել էր՝ Սև ծովով դեպի ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների հավանական փոխադրողներ՝ դրանից բխող համապատասխան ռիսկերով։