Միացյալ Նահանգների տարբեր ոլորտների հնչեղ անունների մեջ հայկական ազգանունով մասնագետների պակաս երբեք չի եղել: Լրագրությունը նույնպես բացառություն չէ: «Վաշինգտոն Փոստ», «Նյու Յորք Թայմս», «Պոլիտիկո». ամերիկյան մամուլի այս առաջատարների էջերում ընթերցողները հաճախ են հոդվածների վերջում հայկական անուններ տեսել: Հատկանշական է, որ հայկական ծագումով լրագրողները նաև լոբբիստական ակտիվ գործունեություն են ծավալում և մեծ ուշադրություն դարձնում Հայաստանի համար կարևորություն ունեցող թեմաների լուսաբանմանը: