Իլհամ Ալիևը անդրադարձել է Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրմանը՝ դա անվանելով Բաքվի կամքի և ինքնավստահության հերթական դրսևորում:
Ալիևը հավելել է, որ անցակետի տեղադրումից հետո Հայաստանը և նրա աջակիցները միջազգային տարբեր կառույցներում ճնշում են գործադրում Բաքվի վրա:
«Սակայն մեզ ոչինչ չի կարող շեղել մեր ճանապարհից: Անցակետի տեղադրումը նշանակում է մեր տարածքային ամբողջականության լիակատար վերականգնում, մենք դա արել ենք միջազգային իրավունքի շրջանակում»,- պնդել է Ադրբեջանի նախագահը։
Նա նշել է նաև, թե Ադրբեջանը որևէ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացնում: