Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում երեկ երեկոյան բախվել են երկու Aero L-39 Albatros ուսումնական ինքնաթիռներ, որի հետևանքով երեք օդաչու զոհվել է:
Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոյում քրեական գործ է հարուցվել թռիչքների կամ դրանց նախապատրաստվելու կանոնները խախտելու փաստով, հոդվածի սանկցիան նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում:
«Հատուկ ուշադրություն է դարձվելու ինքնաթիռների տեխնիկական վիճակի ուսումնասիրությանը, թռիչքներին նախապատրաստվելու կանոնների պահպանմանը։ Պրոֆիլային մասնագետները սև արկղերի մանրակրկիտ զննություն կիրականացնեն»,- նշել են բյուրոյի մամուլի ծառայությունից։