Թուրքիայի հարավարևելյան Ադըյաման նահանգում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել են տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունից։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինջիկի շրջանում տեղական ժամանակով ժամը 10:34-ին։
Երկրաշարժի օջախը գտնվել է 10,88 կմ խորության վրա: