Ընթացիկ տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 6%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 7.6%:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
-
առևտրի շրջանառություն՝ 20.4%,
-
շինարարություն՝ 17.8%,
-
ծառայություններ՝ 5.8%,
Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 2.4%-ով։
2023 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 18.1%-ով. արտահանումն աճել է 15.6%-ով, իսկ ներմուծումը՝ 19.7%-ով։
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնանկումը կազմել է 0.1%։