Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ բանաձևի նախագիծ ներկայացնել` ադրբեջանական շրջափակման հետևանքով սովամահության եզրին կանգնած Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակիչներին օգնություն տրամադրելու մասին: Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro-ն։
Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները հաջորդ շաբաթ հումանիտար շարասյուն կուղարկեն Հայաստան` Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասցնելու համար։