Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Ըստ գլխավոր դատախազության՝ Մինասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 333 մլն դրամի լվացման համար։ Գործը առնչվում է «ՁորաՀԷԿ»-ի օտարմանը, որը ձեռք էր բերել Մինասյանի ղեկավարած «Ձորագետ Հիդրո» ընկերությունը:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: