Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության:
Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել վթարի հետևանքով տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու կյանքը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 00:27-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով զոհվել էր 11 քաղաքացի: