ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը Հայաստան այցից բացի նախատեսում էր այցելել նաև Ադրբեջան: Ըստ ադրբեջանական պետական APA գործակալության` պաշտոնական Բաքուն այդ այցին համաձայնություն չի տվել` «այն համարելով ժամանակի անիմաստ վատնում»:
Օգոստոսի 25-ին Անջեյ Կասպրչիկն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս և տեղում ծանոթացել իրավիճակին: Կասպրչիկը Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հանձնարարությամբ՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին տեղեկանալու և վերջինիս զեկուցելու համար: