«ԶԻԼ»-ի վարորդն այս գիշեր կալանավորվել է։ Այդ մասին «Լուրերին» տեղեկացրին Դատախազությունից:
Նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Ինչպես արդեն հայտնել ենք, Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը։ 5 ուղևորներ, ինչպես նաև «ԶԻԼ» ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։
Ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում:
Բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության:
Բժիշկներին չի հաջողվել փրկել վթարի հետևանքով տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու կյանքը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան