Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդը պահանջում է Միացյալ Նահանգների կառավարությունից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունմամբ Ադրբեջանին պարտադրել անհապաղ դադարեցնել շրջափակումը: Լեռնային Ղարաբաղի հետ կապված ևս 4 պահանջ է ներկայացվել, նաև՝ 24-ժամյա հացադուլ հայտարարվել՝ հաջակցություն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: