2023 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում 440 մարդ դիմել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցելու համար։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:
Նշենք, որ ապաստան հայցողների ցանկում կա Ադրբեջանի 2 և Թուրքիայի 10 քաղաքացի։ Ադրբեջանի քաղաքացիներից մեկի դիմումը կարճվել է:
Թուրքիայի 10 քաղաքացիներից 2-ի դիմումը կարճվել է, 1-ը` մերժվել։
440 մարդուց 156-ի դիմումը կարճվել է, 55-ինը` մերժվել, և փախստականի կարգավիճակ է ստացել 179 մարդ։
2023 թ. առաջին կիսամյակում Հայաստանից ամենից շատ Իրաքի քաղաքացիներն են ապաստան հայցել` 131 մարդ։ Երկրորդ տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են՝ 115 մարդ: Ռուսաստանից դիմողների թիվը 18 է: