ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ պաշտոնական հանդիպումից հետո բիզնես նախաճաշ է ունեցել Երևանում հայաստանցի և ռուսաստանցի գործարարների մասնակցությամբ։
«Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը դինամիկ աճում է և առաջին յոթ ամիսների համար կազմել է 3,7 մլրդ դոլար, ինչը 70 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։
Ես կարծում եմ, որ աշխատանքի այն ծավալը, որը մենք որոշել ենք իրականացնել, բավականին մեծ է, և դրանք կյանքի կոչելուց հետո, անկասկած, կունենանք շատ լավ արդյունք: Մեկ տարի առաջ մենք ՌԴ էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ համաձայնագիր ստորագրեցինք Հայաստանում ռազմավարական զարգացման կենտրոն հիմնելու մասին, և այս ուղղությամբ մեկ տարվա ընթացքում բավական լավ աշխատանք է տարվել։
Իմ գործընկեր Մաքսիմ Ռեշետնիկովը նույնպես նշել է այս ձևաչափով հանդիպումների կարևորությունը և հույս հայտնել, որ մեր երկրների միջև տարեվերջին արձանագրված տնտեսական ցուցանիշները գոհացուցիչ կլինեն»,- գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։