Օգոստոսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ:
Քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները՝ շեշտը դնելով ընթացիկ երկկողմ օրակարգի արդիական հարցերի վրա, շոշափվել են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Կողմերը հաստատել են քաղաքական երկխոսության հետագա ամրապնդման, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության ընդլայնման հարցում փոխադարձ տրամադրվածությունը՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթներին համապատասխան։