2023 թ. օգոստոսի 14-ին հաղորդվել էր Երևան-Գյումրի ճանապարհի 90-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:
Օգոստոսի 24-ին՝ ժամը 12.40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից հայտնել են, որ Երևանի բնակիչ, 23-ամյա Էդուարդ Քոլոյանը մահացել է: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 00:27-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով զոհվել էր 11 քաղաքացի:
«ԶԻԼ»-ի վարորդն այս գիշեր կալանավորվել է։