Բրազիլիայում ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել՝ գրեթե 42°C, չնայած այն հանգամանքին, որ այժմ հարավային կիսագնդում ձմեռ է:
Ազգային օդերևութաբանական ինստիտուտի տվյալով՝ հինգշաբթի երկրի 26 նահանգից 19-ում, ինչպես նաև մայրաքաղաքում գրանցվել է անոմալ շոգ եղանակ:
Չնայած Ամազոնի արևադարձային անտառների գործոնին՝ երկրում հաստատվել է չոր եղանակ և ցածր խոնավություն։
Այս ամսվա սկզբին ձմեռը շոգ է եղել նաև Չիլիում, ջերմաստիճանն այստեղ հասել է 37°C-ի: