Դոնալդ Թրամփը 2021 թվականի հունվարի 8-ից ի վեր առաջին գրառումն է արել X սոցիալական հարթակում։
2020 թվականի նախագահի ընտրություններին միջամտելու գործով նա ներկայացել է բանտ, մասնակցել քննչական գործողությանը, որը տևել է ընդամենը 20 րոպե, այնուհետև ազատ է արձակվել 200 հազար դոլար գրավի դիմաց, ինչից հետո Թրամփը լքել է բանտի տարածքը:
ԱՄՆ նախկին նախագահը հրապարակել է երեկ Ջորջիայի Ֆուլթոն շրջանի բանտում արված իր լուսանկարը, որը լրատվամիջոցները պատմական են որակում, քանի որ նախկինում ԱՄՆ ոչ մի նախագահի բանտային լուսանկար չի արվել:
Դոնալդ Թրամփը իր դեմ հարուցված գործը և Ջորջիայի բանտում քննչական գործողությունը «արդարադատության ծաղր» է որակել։
Ջորջիայի երդվյալ ատենակալների Մեծ ժյուրին Թրամփին և 18 հոգանոց խմբին մեղադրանքներ է ներկայացրել՝ կապված նահանգում 2020 թվականի նախագահի ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձերի հետ: