Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը մասնակիորեն բեկանվել է: Որոշվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը:
Հիշեցնենք՝ ըստ դատախազության հաղորդագրության՝ պարզվել է, որ Սմբատյանները և գործարար Արման Պետրոսյանը 2012 թվականին Կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ հողամասը:
Հայր և որդի Սմբատյանները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության համար։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին կալանավորելու որոշում էր կայացվել։