Ռուսական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Դնեպրին։ Տեղական իշխանության տվյալով՝ տուժել է առնվազն 10 քաղաքացի, կան ավերածություններ: Վնասվել են բանկի, հյուրանոցի շենքեր, խանութներ, ավտոմեքենաներ:
ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Բրյանսկի և Կալուգայի շրջանների օդային տարածքում հերթական անգամ անօդաչու թռչող սարքեր են խոցվել: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան։
Գերատեսչությունը տեղի ունեցածի համար մեղադրել է ուկրաինական ուժերին: