Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստի շրջանակում Ծաղկաձորում հանդիպում ունեցա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ասել էր, որ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման օգտին։
Միշուստինը նաև նշել էր, որ Մոսկվան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունն ու դաշնակցային հարաբերությունները, և որ, չնայած արտաքին տնտեսական բարդ կոնյունկտուրային, Հայաստանի հետ Ռուսաստանի առևտրատնտեսական կապերն ամրապնդվում են: