Ռոսավիացիան հրապարակել է Տվերի շրջանում կործանված Embraer ինքնաթիռի ուղևորների ու անձնակազմի անդամների անունները: Նրանց թվում են «Վագներ» ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը և հրամանատար Դմիտրի Ուտկինը:
Ինքնաթիռում են գտնվել նաև Սերգեյ Պրոպուստինը, Եվգենի Մակարյանը, Ալեքսանդր Տոտմինը, Վալերի Չեկալովը, Նիկոլայ Մատյուսեևը:
Զոհվել են նաև ինքնաթիռի անձնակազմի անդամները` օդաչուներ Ալեքսեյ Լևշինը, Ռուստամ Քերիմովը և բորտուղեկցորդուհի Քրիստինա Ռասպոպովան։