ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի սեպտեմբերի 27-30-ը կգործուղվի Դուբլին (Իռլանդիայի Հանրապետություն): Համապատասխան կարգադրագիր է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահը:՞
Պատվիրակության կազմում են՝
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ-Ազգային ժողովի նախագահ
Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ-Ազգային ժողովի պատգամավոր
Սոնա ՂԱԶԱՐՅԱՆ-Ազգային ժողովի պատգամավոր
Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ-Ազգային ժողովի պատգամավոր
Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ-Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Զինա ՉԱԼԻԿՅԱՆ-Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ-Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ-Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ-Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (սեպտեմբերի 24-30)
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ-Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ-Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր: