Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին սոցիալական լարվածության մեղմման նպատակով կտրամադրի 4 մլրդ դրամի միջպետական վարկ:
Հայաստանում սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ:
Գործադիրի որոշումներով 450 մլն դրամ է հատկացվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի մոտ 600 շահառուի: Եվս 8.9 մլրդ էլ ուղղվել է 81 կմ ավտոճանապարհների հիմնանորոգման համար:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում