Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին ու սեպտեմբերի 26-ից արգելել իր երկրով ամերիկյան արտադրության և Եվրոպայից ներկրված մեքենաների արտահանումը: Այս խնդիրն առնչվում է նաև Հայաստանին, քանի որ ռուսական շուկայի մատակարարների շարքում Հայաստանը 5-րդ տեղում է: Ավտոներկրողները կարծում են, որ մեր երկրում մեքենաների գները կընկնեն, ինչից կարող է տուժել իրենց բիզնեսը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան