Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2023 թվականի օգոստոսի 23-ին շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը:
Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշը` գիլյոշի պատկերի ֆոնին:
Դարձերեսին ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշն է, որտեղ դրամի գրանշանն է, «30 ՏԱՐԻ» գրառումը և ոճավորված ՀՀ դրոշը՝ գիլյոշի պատկերի ֆոնին:
Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: Անվանական արժեքը 5000 դրամ է;
Մետաղը (հարգը արծաթ՝ 9250, քաշը՝ 168,1 գ, տրամագիծը՝ 63,0 մմ), որակը` պրուֆ: Դրամաշուրթը` հարթ, համարակալված: Թողարկման քանակը 400 հատ: