Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձը: 1990 թ-ի հենց այս օրն ընդունվեց Անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց անկախության գործընթացի սկիզբը: Այս հիմնարար փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետության, մեր երկիրն ունեցավ պետության բոլոր խորհրդանիշները՝ դրոշ, օրհներգ, զինանշան:
Հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են տարածել վարչապետը, Հանրապետության նախագահը, Ազգային Ժողովի նախագահը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան