ԼՂ առողջապահության նախարարության և ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության համատեղ ծրագրի շրջանակներում օգոստոսի 24-ից (առավոտյան ժամը 10:00-ից մինչև 14:00-ը) կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն՝ հանրապետությունում հաշվառված հղիների համար:
«Նշված օգնությունը ստանալու համար խնդրում ենք անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ԱՀ ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ, համապատասխան տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի մոտ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններին դեռևս չի հասցվել նշված օգնությունը: Առաջիկա օրերին կկազմակերպվի գործընթացը, և շրջաններում հաշվառված հղիները աջակցությունը կստանան շրջանային բուժմիավորումից:
Կից ներկայացնում ենք փաթեթներում ներառված ապրանքների և հիգիենայի պարագաների ցանկը.
1. Ձեթ
2. Շաքարավազ
3. Բրինձ
4. Հնդկաձավար
5. Ոսպ
6. Հաճար
7. Մակարոնեղեն
8. Սպագետի
9. Թեյ
10. Շոգեխաշած տավարի միս
11. Անձեռոցիկ
12. Ատամի մածուկ
13. Օճառ»,- ասված է հաղորդագրության մեջ: