Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ:
«Այսօր իմ գործընկերոջ՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, հեռախոսազրույց ունեցա, որի ընթացքում քննարկեցինք Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը։ Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է անում երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ու անվտանգությունը՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի որոշումների»,- գրել է նախարար Ասելբորնը: