Օգոստոսի 23-28-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
Երևան քաղաքում օգոստոսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 24-25-ին, 28-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-ին, 26-28-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ, 24-25-ին՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 24-ին, 28-ին՝ կեսօրից հետո, 25-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-26-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։