Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 24-ին տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստ: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:
Միջոցառումն անցկացվելու է Ծաղկաձոր քաղաքում:
Նիստի ընթացքում կքննարկվեն եվրասիական ինտեգրացիային և համագործակցությանը վերաբերող արդիական մի շարք հարցեր: