Կառավարությունը 349 մլն դրամ է հատկացրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից այգին բարեկարգելու համար: Տարածքում կլինեն ջրավազաններ ու շատրվաններ, նստարաններով կանաչ գոտի, կկառուցվեն թեքահարթակներ. հանգստի գոտին հասանելի կլինի նաև հաշմանդումություն ունեցող անձանց: Բարեկարգումից հետո այգին կունենա կաթիլի ձև, քաղաքային իշխանությունը խոստանում է աշխատանքներն ավարտել ժամկետից շուտ՝ մինչև սեպտեմբերի վերջ:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի տեսանյությում: