Հունաստանի հյուսիս-արևելքում բռնկված անտառային հրդեհի հետևանքով զոհվել է 18 մարդ, հնարավոր է՝ ապօրինի ներգաղթյալներ՝ հայտնել է հրշեջ ծառայության ներկայացուցիչ Իոաննիս Արտոպիոսը:
Ալեքսանդրուպոլիսի շրջանում շաբաթ օրվանից ուժեղ անտառային հրդեհ է մոլեգնում, կրակը վերահսկել չի հաջողվում։
«Ալեքսանդրուպոլիսում հրդեհի ժամանակ Ավանտաս շրջանի հրշեջ բրիգադի աշխատակիցների կողմից ստուգման ժամանակ 18 մարդու դի է հայտնաբերվել շինություններից մեկի մոտ։ Հաշվի առնելով, որ մոտակա շրջաններից ոչ մի հաղորդագրություն չի ստացվել բնակիչների անհետացման մասին, կասկած կա, որ մարդիկ երկիր են մտել անօրինական ճանապարհով»,- հայտնել է Արտոպիոսը։