Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Մտահոգություն հայտնեցի Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Այնտեղ անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է երկխոսություն ներգրավված կողմերի միջև»,- նշել է Լիպավսկին: