Էբրահիմ Ռայիսին ներկայացրել է իրանական արտադրության «Mohajer-10» անօդաչու թռչող սարքը, որ կարող է 7 կմ բարձրության վրա 24 ժամ անընդմեջ թռչել՝ 2 հազար կիլոմետր շառավիղ՝ հաղորդում է Fars գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ այս անօդաչու թռչող սարքի բեռի առավելագույն զանգվածը՝ 300 կիլոգրամ է, իսկ հնարավոր արագությունը՝ 210 կմ/ժ:
«Mohajer-10»-ը կարող է կրել տարբեր տեսակի զինամթերք, «Ghaem» և «Almas» տեսակի ռումբեր, ինչպես նաև հագեցած է ռադիոէլեկտրոնային պայքարի և հետախուզական համակարգերով: