Երեխային բռնության ենթարկած մորը ծնողական իրավունքից զրկելու գործընթաց է սկսել խնամատարության մարմինը, դիմումը դատարան կներկայացնեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Աննա Արևշատյանին սպառնում է 15 տարվա ազատազրկում: Կալանավորված է նաև երեխաների հայրը՝ անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով: Երեխաները տեղափոխվել են ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն։
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի տեսանյութում: