Աֆրիկյան Միության Խաղաղության և անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել Նիգերի անդամակցությունը կազմակերպությունում՝ հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։ Որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից։
Նշվում է, որ Աֆրիկյան միությունն աջակցում է Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համայնքի ջանքերին՝ Նիգերում խաղաղ ճանապարհով կարգուկանոնը վերականգնելու համար:
Միևնույն ժամանակ, կազմակերպությունից ընդգծել են, որ դիտարկում են Նիգերում ռազմական միջամտության հնարավոր հետևանքները։