Տեսչական մարմինը մայրաքաղաքում կապարակնքել է ևս մեկ բենզալցակայան՝ նորմերի խախտումներով շահագործվելու հիմքով: Ընկերության սեփականատերը համամիտ չէ պետական կառույցի հետ, որի որոշումը բողոքարկել է դատարանում: Բենզալցակայանը չի գործի մինչև դատարանի որոշումը:
Տեսուչները նշել են, որ Երևանում դեռևս չորս տասնյակից ավելի օբյեկտներ կան, որոնց շահագործումը կարող է վտանգներ ստեղծել: