Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ 34+800-կմ 35+400 և 36+000-36+750 հատվածներում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, օգոստոսի 23-ին, ժամ 14։00-16։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից՝ այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։
Պատճառվող անհարմարության համար հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը: