Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ժամանել է Հարավային Աֆրիկա՝ մասնակցելու Յոհաննեսբուրգում կայանալիք ԲՐԻԿՍ-ի 15-րդ գագաթնաժողովին։
Հարավաֆրիկյան Հանրապետությունում լինելու ընթացքում նա Հարավային Աֆրիկայի նախագահի հետ կհամանախագահի նաև Չինաստան-Աֆրիկա երկխոսությունը:
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Ռուսաստանը ներկայացնում է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի հեռավար ձևաչափով: Գագաթնաժողովը կտևի մինչև հինգշաբթի։
Այս տարվա գագաթնաժողովին հրավիրված են ավելի քան 40 օտարերկրյա առաջնորդներ: Ակնկալվում է, որ առաջնորդների օրակարգի հիմնական թեմաները կլինեն կազմակերպության ընդլայնումն ու ազգային արժույթներով երկկողմ առևտրի իրականացումը։