Այսօր Բելգիայի իր գործընկերոջն ընդունել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Համատեղ ասուլիսում նախարար Միրզոյանն ընդգծել է՝ Հայաստանն ակնկալում է, որ միջազգային գործընկերները քաղաքական կամք կդրսևորեն՝ ձեռնարկելու գործուն քայլեր Ադրբեջանի ապակառուցողական, հակամարդկային, ռազմատենչ գործելաոճը փոխելու ուղղությամբ:
Հաջա Լահբիբը նշել է, որ Բելգիան ամբողջապես ընդունում է ԵՄ դիրքորոշումը, և Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել ԼՂ բնակչության անվտանգությունն ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: