Միայն օգոստոսին «Վեոլիա ջրի» դեմ բողոքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամեմատ ավելացել են մոտ 6.5 անգամ: Ջրանջատումների և կոյաջրի արտահոսքի վերաբերյալ նախկին 31 բողոքի փոխարեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այս ամսվա ընթացքում ստացել է 197 ահազանգ: Ընկերությունում քաղաքացիների բողոքները օբյեկտիվ են համարում, պատճառաբանում, որ ամռան սեզոնին, ջրի պահանջարկի մեծացմանը զուգահեռ, ավելանում են նաև վթարները:
Մանրամասներն՝ Անի Օհանյանի տեսանյութում: