Օգոստոսի 22- ին` ժամը 06:00-ից 07։00֊ն ընկած ժամանակահատվածի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ ԼՂ ՊԲ-ից հայտնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան։
Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։