ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ից կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը:
«Հաշվի առնելով նախարարության պահեստներում առկա սննդամթերքի սակավությունը, աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, դիմումների մշակման և ապրանքների տեսակավորման աշխատատարությունը՝ խնդրում ենք.
-
նախարարություն ներկայանալ՝ նախօրոք ունենալով պատրաստի դիմում.
-
դիմումի մեջ լրացնել բոլոր պարտադիր պահանջները ( անուն, ազգանուն, հայրանուն և հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը).
-
դիմումին կցել դիմումատուի անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի պատճենը.
-
դիմումը հանձնելուց հետո սպասել նախարարության կողմից հեռախոսազանգի.
-
յուրաքանչյուր ընտանիքի կողմից ներկայացնել միայն մեկ դիմում՝ նշելով ընտանիքի մյուս անդամների անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն և հանրային ծառայությունների համարանիշը).
-
դիմում ներկայացնելուց հետո կրկնակի դիմում չներկայացնել.
-
դիմում ներկայացնել սննդամթերքի խիստ անհրաժեշտության դեպքում:
Դիմումի օրինակելի ձևը ներկայացվում է ստորև (դիմումը կարող է ներկայացվել ձեռագիր տարբերակով, սովորական թղթի վրա՝ պահպանելով նախարարության կողմից մշակված դիմումի ձևում առկա պահանջները):
Հուսով ենք՝ ըմբռնումով կմոտենաք ստեղծված իրավիճակին»,- նշվում է հայտարարությունում: