ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում:
Նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ՝ վերջիններիս առողջական վիճակը ծանր է: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար կամ միջին ծանրության: Նրանք բուժումը շարունակում են տարբեր բաժանմունքներում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 00:27-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
ՃՏՊ-ի հետևանքով զոհվել էր 11 քաղաքացի: