Ստվերի կրճատման նպատակով փոփոխություններ են նախաձեռնվել Հարկային օրենսգրքում: Կառավարության հավանությանը արժանացած օրինագիծը ուղարկվել է Ազգային ժողովի հաստատմանը: Նախագիծը մի քանի ոլորտի է վերաբերում, փոփոխություններն ուժի մեջ են մտնելու փուլ առ փուլ: Նախատեսվում է, որ արդեն հոկտեմբերի 1-ից կգործի բնակարանների վարձակալության պայմանագրերը կադաստրում պարտադիր գրանցելու և եկամտահարկ վճարելու պահանջը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան