Օգոստոսի 21-ին՝ ժամը 15:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Մ․ Գ․) և Volkswagen (վարորդ՝ Ն․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Գ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները։