Էկվադորում տեղի է ունեցել նախագահի ընտրություն: Ազգային ընտրական խորհրդի տվյալներով՝ քվեների 91,88%-ի հաշվարկից հետո, Լուիզա Գոնսալեսը՝ նախագահի միակ կին թեկնածուն և նախկին նախագահ Ռաֆայել Կորեայի հովանավորյալը, ստացել է ձայների 33,28%-ը, իսկ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի որդին՝ Դանիել Նոբոան՝ 23,68%-ը: Մյուս թեկնածուներն ընդունել են իրենց պարտությունը:
Գոնսալեսը և Նոբոան կմասնակցեն նախագահի ընտրության երկրորդ փուլին: Գոնսալեսը քարոզարշավի ժամանակ խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ և նվազեցնել սպանությունների թիվը երկրում։ Նոբոան իր հերթին առաջանահերթություններ է հայտարարել երկրի գյուղատնտեսության զարգացումը և հանցավորության դեմ պայքարը։
Նախագահի ընտրությունների առաջին փուլի քվեարկությունը տեղի է ունեցել արտակարգ դրության պայմաններում, որը սահմանվել էր օգոստոսի 9-ին՝ թեկնածուներից մեկի՝ Ֆեռնանդո Վիլյավիսենսիոյի սպանությունից հետո։ Մեկ այլ քաղաքական գործիչ՝ «Քաղաքացիական հեղափոխություն» շարժման առաջնորդը, օգոստոսի 15-ին սպանվել էր իր տան մոտ։
Նախագահի մի քանի թեկնածու քվեարկության օրը ընտրատեղամասեր էին գնացել զրահաբաճկոններով։