«Հայգեր» մակնիշի շուրջ 250 ավտոբուսները կփոխարինվեն էլեկտրական ավտոբուսներով:
Գործընթացը մեկնարկելու նպատակով հանձնարարվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ սկսել բանակցությունները: Ներկայացվել է այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը: Նշվել է նաև, որ Երևանի մետրոպոլիտենում շահագործվող 1976 թվականի արտադրության շարժակազմերը փոխարինվելու են նորերով։